News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Էյր Արաբիա» ավիաընկերությանը պատկանող Խարկով-Շարժա չվերթն իրականացնող ինքնաթիռը նոյեմբերի 22-ին, ժամը 11.00-12.00-ի սահմաններում, վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը՝ հաստատելով մեր հրապարակած տեղեկությունները: 

«Ուղեւոր է վատացած եղել, ուշաթափված է եղել, ինքնաթիռը վայրէջք է կատարել, կանչել են համապատասխան ծառայություններ՝ շտապօգնության, ոստիկանություն, պարզվել է, որ նա մահացել է»,- ասաց մամուլի քարտուղարը:

«Էյր Արաբիա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Մարաթուկ թրավել»-ից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ տեղյակ են դեպքի մասին, սակայն ոչինչ չեն կարող հայտնել, պետք է դիմել Ուկրաինայի դեսպանատուն: Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրին, որ հանգամանքները պարզվում են, մահացածը Ուկրաինայի քաղաքացի 37-ամյա Դմիտրովն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, նոյեմբերի 22-ի կեսօրին, արտառոց դեպք է տեղի ունեցել:  Օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններից Ուկրաինա մեկնող Շարժա Խարկով չվերթի ինքնաթիռը:

NEWS.am-ի օդանավակայանի աղբյուրների վստահեցմամբ՝ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունն է վատացել: Վայրէջք կատարելով՝ փորձել են նրան բուժօգնություն ցուցաբերել, սակայն վայրէջքից հետո էլ չի հաջողվել կյանքը փրկել, 37 ամյա տղամարդը մահացել է: Ենթադրաբար նա Ուկրաինայի բնակիչ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ