ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ, Ֆրանսիայից վերադառնալիս ինքնաթիռում ճնշման խնդիր է առաջացել: Հենց օդանավակայանից նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա խորհրդական Վարդան Վարդանյանը:
Նա նաեւ փոխանցեց, որ գեներալը հիվանդանոցում պրոֆիլակտիկ բուզննում է անցել եւ դուրս գրվել հիվանդանոցից: «Զննումները ցույց են տվել, որ որեւէ խնդիր չկա եւ նա արդեն ԵԿՄ-ում անցել է աշխատանքի»,- ավելացրեց Վարդան Վարդանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա բուժման նպատակով գտնվում է Ֆրանսիայում եւ վերադառնալու էր մինչեւ դեկտեմբերի 20-ը:




























