News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, կվիճարկվի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Դրանից բացի՝  պաշտպանական կողմը այսօր Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի՝ կապված Վարդան Պետրոսյանի կալանքը երկամսյա ժամկետով երկարաձգելու մասին:

Նիկոլայ Բաղդասարյանը ուսումնասիրել է դատարանի որոշումը եւ քննիչի միջնորդությունը, եւ շեշտեց, որ դրանք նույնաբովանդակ են այն աստիճանի, որ այն տառասխալները, որ թույլ է տվել քննիչը իր որոշման մեջ, ստորակետների, պրոբելների բացակայությունը կամ առկայությունը նույնն է նաեւ դատավորի մոտ:

«Ակնհայտ է, որ copy paste են արել, մինչ նիստը դատավորը հանդիպել է քննիչի հետ, ստացել էլեկտրոնային տարբերակը, որի իրավունքը չուներ, այսինքն՝ դատավարության ելքը լուծվել էր մինչեւ նիստի սկսելը:

Քննիչի գրածը copy paste  է արել նաեւ պատճառաբանական մասում: Սա շատ վտանգավոր երեւույթ է Հայաստանի համար, ինչը նշանակում է, որ ցանկացած մարդու, որին մեղսագրվում է միջին ծանրության արարք, դատարանները կարող են ձերբակալել: Եթե  խափանման միջոց կալանքը չվերացվի, սա կնշանակի դատական վերահսկողությունը  խափանման միջոց ընտրելու իր նշանակությունը կորցրել է, այսինքն՝ ինչ խափանման միջոց էլ նախաքննական մարմինը ներկայացնի, դատարանը կհաստատի: Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված որոշումը ցույց է տալիս, որ ոչ մեկս վստահություն չունենք այս երկրում, որ նույնը մեզ հետ չի լինի»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ