Չինաստանը հաստատել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում երեք երկրների առաջնորդների՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն անցկացնելու շուրջ։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Չինաստանի ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է Beijing Daily-ն։

«Չինաստանը կապ է պահպանում համապատասխան կողմերի հետ՝ Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր հանդիպման առնչությամբ», — ասել է նա։

Հանդիպումը կարող է կայանալ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Շենչժենում՝ նոյեմբերի 18–19-ին։