News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գյումրիում, 66 տարեկան հասակում մահացած նախկին «օրենքով գող» Ասոն՝ Ասատուր Պետրոսյանը, դեռեւս խորհրդային տարիներին մասնագիտացված է եղել գողությունների մեջ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Վերջին տարիներին նրա ընտանիքը զբաղվել է բիզնեսով. խանութներ ունեն եւ շինանյութի վաճառքով են զբաղվում: Նա երկու անգամ է ամուսնացել եւ առաջին կնոջից ունեցած դստեր անունով իրեն պատկանող բիզնեսներից մեկը հենց «Դուստր Մարիաննա» է կոչվում:

Ասոյին «օրենքով գողի» կոչումից զրկվելու իրական  պատճառները հրապարակային չեն: Ավելին` նրան ճանաչողներին հայտնի է միայն այն վարկածը, իբր իր գործընկերների հետ խնդիր է ունեցել այն պատճառով, որ  հայրենասիրական մղումներով, դեռեւս 21 տարի առաջ Գյումրիում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման արարողության ժամանակ կարմիր ժապավեն է կտրել: 

Նշվում է նաեւ, որ Ասատուր Պետրոսյանը շատ հայրենասեր մարդ է եղել, իսկ վերջին տարիներին ընդհանրապես իրեն շատ պասիվ է պահել եւ նվիրվել է ընտանիքին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում, 66 տարեկան հասակում, մահացել է նախկին «օրենքով գող» Ասոն՝ Ասատուր Պետրոսյանը: Այս մասին հայտնել էին  NEWS.am-ի աղբյուրները՝ հավելելով, որ ժամանակ առաջ նրան զրկել են «օրենքով գող»-ի կոչումից:

Հարկ է նկատել, որ քրեական աշխարհի մարդիկ հազվադեպ են բնական մահով մահանում եւ քչերին է հաջողվում այնպես գործել, որ իրենց գոյությունը ոչ ոքի չխանգարի: «Ասոն» մոտ 40 տարի առաջ է թագադրվել, բայց որոշ ժամանակ անց զրկվել է այդ տիտղոսից: Գյումրեցիները նրա մասին հարգանքով են խոսում: Վերջինս աչք ծակող գործունեությամբ չի զբաղվել: Գյումրեցիները նրան ներկայացնելիս նաեւ նշում են, որ նրա հովանավորությամբ Գյումրիում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը:

Տպել
Ամենաշատ