News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի նստաշրջանում քննարկվել է Ուկրաինայի խնդիրը: Չնայած ռուսական կողմի առարկությանը, Վենետիկի հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել, որով ոչ լեգիտիմ է ճանաչել Ղրիմում մարտի 16-ին կայացած հանրաքվեն, քանի որ այն բացի Ուկրաինայի Սահմանադրությունից, խախտում է  նաեւ սուբյեկտների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության միջազգային իրավունքի հիմնարար միջազգային սկզբունքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

«Բացի այդ, լսվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ կապված ՌԴ կողմից նոր սուբյեկտների իմ կազմում ընդգրկելու օրինագծի միջազգային չափանիշներին համապատասխանության հետ:

Այդ եզրակացությունում նշվել է, որ ՌԴ-ն, ընդունելով այդպիսի որոշումներ, խախտում է երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ հիմնարար միջազգային սկզբունքները:

Նախարարը նաեւ ընդգծել է. «Ռուսական կողմը Ղրիմում, բացի Ուկրաինայի Սահմանադրությունից, խախտել է նաեւ սուբյեկտների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության միջազգային իրավունքի հիմնարար միջազգային սկզբունքները: Երբ փաստացի ինքնաձիգների սվինների ներքո ՌԴ ներկայացուցիչները զանգվածային կեղծիքներով փորձել են ծածկել Ղրիմի անեքսիան ինչ-որ կիսաիրավական փաստաթղթերով»:

«Դա անթույլատրելի է այն երկրների համար, որոնք բարեկամության մասին պայմանագրեր ունեն եւ հայտարարում են, որ իբր գործընկերներ են, ինչպես դա ասաց ՌԴ ներկայացուցիչը: Գործընկերներն ու ընկերները իրար մոտ չեն գնում ինքնաձիգներով»,-ընդգծել է Պետրենկոն, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ