«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ ապրիլի 5-ին, արտահերթ նիստ է հրավիրվել:
Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ հրավիրվել է քաղխորհրդի նիստ, որի ժամանակ կքննարկեն Կառավարության հրաժարականին առնչվող հարցեր, դրանից հետո ստեղծված իրավիճակ:
Ի դեպ, ՕԵԿ-ը հրաժարական տված Կառավարությունում ունի 3 ներկայացուցիչ՝ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հետաքրքիր է՝ ձեւավորվելիք նոր կառավարությունում ՕԵԿ-ը կպահի իր պորտֆելները, թե ոչ:



























