Եվրոպական միությունը դարձյալ ընդգծում է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը կազմակերպության համար չի ենթադրում ազդեցության գոտիներ կամ ընտրություն ԵՄ ու Ռուսաստանի միջեւ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունում՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանն այն մասին, որ «ԱԳ» ծրագիրը նապատեսված էր հետխորհրդային միջավայրում ինտեգրացիոն գործընթացներին հակազդելու համար:
Պատվիրակության պատասխանի համաձայն՝ Ռուսաստանի եւ նրա հարեւանների տնտեսական եւ սոցիալական կապերին ոչինչ չի սպառնում կամ, առնվազն, ոչ ԵՄ կողմից: «ԵՄ-ն պարբերաբար առաջարկել է Ռուսաստանին քննարկել «Արեւելյան գործընկերության» ծրագիրը ԵՄ - Ռուսաստան գագաթնաժողովների ընթացքում, որոնցում Մոսկվան հետաքրքրված չէր: Հունվարին ԵՄ - Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր Ռուսաստանի հակավածության մասին խրախուսել ընդհանուր հարեւանության կայունության ու բարգավաճմանը, եւ խոստովանել էր, որ «ԱԳ» ծրագիրն այդ նույն նպատակներին է ծառայում», - նշվում է պատվիրակության հաղորդագրությունում: Ընդգծվում է, որ այդ նպատակներին հնարավոր է հասնել միայն հարեւանների անկախության եւ ազատության հարգանքի հիման վրա:
Պատվիրակությունում նշել են, որ Ռուսաստանն արդեն իր մի շարք հարեւանների հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր է կնքել՝ նեռառյալ Ուկրաինան եւ Հայաստանը: «Ինչպես եւ Ռուսաստանը, ԵՄ-ն տարածաշրջանում կարեւոր առեւտրական գործընկեր է հանդիսանում: Հետեւաբար ԵՄ համար բնական է այդ երկրների ազատ առեւտրի մասին համաձայնություն առաջարկել: Սակայն նշված ոչ մի երկրի չեն պարտադրել: Նրանք կարող են ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքել միաժամանակ Ռուսաստանի ու ԵՄ հետ: Այդ Ռուսաստանն է իր Մաքսային միությամբ ընտրություն պարտադրում, քանի որ ՄՄ անդամն այլեւս չի կարող ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքել»,- նշվում է ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ:
Պատվիրակության պատասխանի համաձայն՝ «Արեւելյան գործընկերությունը» թափանցիկ գործընթաց է հանդիսանում: «Ծրագիրը նաեւ եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան չափում է հանդիսանում, որին Ռուսաստանին առաջարկել են միանալ 2003թ.-ին: Ռուսաստանը տեղեկացված էր «ԱԳ» մասին եւ մինչեւ 2013թ.-ի հոկտեմբերը ոչ մի մտահոգություն չէր դրսեւորում: ԵՄ-Ռուսաստան երկու գագաթաժողով կայացաբ նախքան «ԱԳ» մեկնարկը, որոնց ընթացքում Ռուսաստանին հաղորդեցին ծրագրի զարգացման մասին:
Քանի որ Ռուսաստանը մտահոգություն հայտնեց, մենք երկխոսություն սկսեցինք: 2013թ.-ի հոկեմբերի 16-ին կայացավ առաջին քաղաքական երկխոսությունը, որին հաջորդեցին 2013թ.-ի նոյեմբերի 14-ի տնտեսական քննարկումները:
Հունվարի 28-ի գագաթաժողովի ընթացքում մենք Ռուասաստանի հետ համաձայնության եկանք երկկողմանի քննարկում անցկացնել ռուսական տնտեսության վրա «ԱԳ» ազդեցության վերաբերյալ: Առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 12-ին եւ 13-ին: Ռուսաստանը չներկայացրեց բացասկան ազդեցության որեւէ էական փաստարկ: Եվրոպական կողմն «ԱԳ» երկրներում տարածվող մի շարք առասպելներ ցրեց: Մենք նաեւ պարզաբանեցինք, որ «ԱԳ»-ն չի խոչընդոտում Ռուսաստանի հետ արդյունաբերական համագործակցությանը: Այդ պահից Ռուսաստաի հետ մեր երկխոսությունը շարունակվում է: Մարտի 24-ին Ռուսաստանի հետ մեկ այլ քաղաքական երկխոսություն տեղի ունեցավ, եւ մենք աշխատում ենք Ռուսաստանի տնտեսության վրա «ԱԳ» ազդեցությունը համատեղ հասկանալու ուղղությամբ»,- ընդգծվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով միջազգային կողմնորոշմամբ ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտարարել էր. «Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրը սկզբից եւեթ զարգանում էր այնպես, որ պարզ դարձավ՝ այն մտահաղացված էր զրոյական արդյունքով խաղերի տրամաբանության հիման վրա՝ որպես գործիք ընդդեմ Ռուսաստանի մասնակցությամբ ինտերգրացիոն գործընթացների»:




























