News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորված 5 քաղաքացիներին այս պահին վիրահատում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ վիրավորների մեկի վիճակը ծանր է. վնասվածքը որովայնից է եղել: 3 մարդ վիրավորվել է ոտքից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երեքն այս պահին վիրահատվում են, իսկ մյուս երկուսին պատրաստում են վիրահատության:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ վիրավորների անուններն են Հարությունյան Նորայր, Հովհաննիսյան Վալերի, Հայրապետյան Մյասնիկ, Բադալյան Ալբինա, Սուքիասյան Մնացական:

Մեր տեղեկություններով՝ կրակել են ինքնաձիգից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 13:30-ի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ