News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանի վիճակը ծանր է, մի քանի օրից նրան կրկին պետք է վիրահատեն: Այս մասին այսօր` մայիսի 22-ին, NEWS.am-ին ասաց Մյասնիկի ծանոթներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը:

«Նորից են վիրահատելու, որովհետև վիճակը տենց էլ չի դզվել: Ոսկորը փշրված ա, չի կպնում: Վիճակը մի քիչ կայունանա, մի քանի օրից կվիրահատեն»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ դեպքի օրը Մյասնիկը «Վերնիսաժ» էր գնացել շուն գնելու։ Նշենք, որ Մյասնիկ Հայրապետյանը վիրավորվել է գոտկատեղից, եւ մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը մեծ քանակությամբ արյուն է կորցրել:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:

Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ