News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Մարդիկ, որոնք զրույցի ընթացքում ձեռքի շարժումները հաճախ են օգտագործում, ավելի արդյունավետ են շփվում: Բանն այն է, որ ձեռքի շարժումներն ու բառերը հաղորդակցության ընդհանուր համակարգ են ստեղծում, գրում է «The First Post.»-ը:

Դա օգնում է զրուցակցին ավելի հեշտ հասկանալ, թե ինչ են փորձում ասել, նշում է Որակավորման բարձրացման Տրիեսի միջազգային դպրոցի մասնագետ Մարինա Նոսպորը: Ձեռքի շարժումները շեշտադրության դեր են կատարում: Դրանք օգնում են ընդգծել նախադասության կառույցը՝ պարզեցնելով տեղեկությունը, հաղորդում է «MedDaily.ru»-ը:Անցկացվել է հետազոտություն, որին 20 իտալացիներ են մասնակցել: Դրանց օրինակի հիման վրա հնարավոր էր ցույց տալ, որ նախադասության նշանակությունը կախված է շեշտադրումներից:

Ձեռքի շարժումները կարող են ազդել ասվածի ներկայացման վրա: Ուստի զարմանալի չէ, որ գոյություն ունի շարժումների, ձայնի երանգի եւ խոսքի ռիթմերի միացյալ համակարգը: Մարմնի շարժումները նույնպես մասնակից են, ինչպես եւ դեմքի շարժումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ