News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրներում մարդիկ միջինում 7-8 ժամ են քնում, այն դեպքում, երբ արեւելյան շրջաններում 7 ժամից ավելի քիչ: Այդ դիտարկումների ճշտման նպատակով հետազոտողները նոր ուսումնասիրություն են անցկացրել, որտեղ համեմատվել են Սինգապուրի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչների օրեկան ակտիվությունը:

Սինգապուրում ուսումնասիրել են 18-35 տարեկան 1895 մարդու եւ Մեծ Բրիտանիայում՝ 837 աշխատող մարդու: Գնահատվել են նրանց քնի եւ արթմնի ժամանակները աշխատանքային եւ հանգստյան օրերին:

Արդյունքները անսպասելի են եղել: Սինգապուրի բնակիչները աշխատանքայի օրերին արթնացել են նույն ժամին, ինչ բրիտանացիները, սակայն քնել են մեկ ժամ ավելի ուշ, հաղորդում է  Gazeta.ru-ն:

Հանգստյան օրերին սինգապուրցիները ավելի ուշ արթնացել եւ ավելի ուշ քնել են, քան բրիտանացիները, իսկ երկուսի գումարային քնի տեւողությունը նույնն է եղել: Այսպիսով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ քնի ժամանակի տարբերության հաշվին աշխատանքային օրերին արեւմուտքի երկրների բնակիչները ավելի շատ են քնում, քան արեւելքի երկրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ