News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը տեղյակ է հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման մանրամասներին, սակայն այս պահին բարձրաձայնել չի կարող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նորանշանակ դեսպանը:

«Մենք նոտա կհղենք Արտաքին գործերի նախարարությանը: Իրականում, մենք գիտենք, թե ինչ է պատահել, ինչից է սկսվել այդ վիճաբանությունը, սակայն այս պահին բարձրաձայնել, թե դիտավորյալ բան է տեղի ունեցել, չենք կարող ասել: Խուլիգանության մասին նույնպես ոչինչ չենք կարող ասել, իրավապահ մարմիններն են զբաղվում: Բայց մենք փաստաթուղթ ենք պատրաստում, որ պարզեն, թե ինչից է եղել այս անհասկանալի իրավիճակը: Մի քանի ժամից դուք արդեն կիմանաք մեր արձագանքի մասին»,- ասաց Յուրի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային եւ կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա: Խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել է եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանի եւ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա եւ դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգեւորականներին եւ Առաջնորդարանի աշխատակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ