News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմել է պաշտպանության նախարարությանը, որպեսզի թույլտվություն ստանա՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր մեկնելու եւ զինվորներին քաջալերելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց միության նախագահ Յուրի Միքայելյանը:

«Արդեն Տավուշում կամավոր հավաքվել են 300 վետերաններ, որոնք ցանկանում են մարտական դիրքեր մեկնել եւ քաջալերել մեր զինվորներին: Կարծում եմ, որ մեր փորձն ու գիտելիքներն իրենց կօգնեն: Հենց նախարարությունը թույլտվությունը տա, 2 ժամում կհավաքվենք ու կգնանք, բայց իհարկե, կամավորներն են լինելու»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, Յուրի Միքայելյանը կարծում է, որ սահմանի լարվածությունը պատերազմի չի վերածվի:

Նշենք, որ ԼՂՀ-ում հարյուրավոր ազատամարտիկներ եւ քաղաքացիներ կամավոր մեկնել են դիրքեր:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել շփման գծում, սակայն ետ են շպրտվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ