News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ պաշտպանության նախարարության հանձնելու մասին որոշումը համալիրի համասեփականատեր եւ տնօրեն Բորիս Մուրադյանի համար նորություն չէ: NEWS.am-ի հետ զրույցում Մուրադյանը պնդեց, որ կառավարությունն անօրինական որոշում է կայացրել:

«Ցանկացած որոշում անօրինական է. պատմամշակութային արժեքը չի կարող լինել պաշտպանության նախարարության հաշվեկշռում, քանի որ հենց այդ նախարարության կանոնադրությամբ նման բան չի թույլատրվում: Մենք վարկ չենք ստացել, բայց պարտավորություն ենք վերցրել, որ այդ վարկը մուծենք, եւ ահա իշխանությունները դիմում են այդպիսի ռադիկալ քայլերի: Եթե պետական վարկերը չեն ցանկանում երկարաձգել, ուրեմն միտում կա: Մենք անպայման դիմելու ենք դատարան եւ բողոքարկելու վճիռը»,- ասաց նա:

Բորիս Մուրադյանի խոսքով՝ այս պահին համալիրում են գտնվում ռազմական ոստիկանության եւ ԴԱՀԿ աշխատակիցները, որոնք անօրինական ձեւով սարքավորումներ են յուրացնում:

Նշենք, որ կառավարության օգոստոսի 20-ին կայացած նիստի ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնել է, որ առաջարկը եղել է ԴԱՀԿ-ի կողմից: Նրա խոսքով՝  որ վարկային պարտքը կազմում է 10 մլրդ 207 մլն է, սակայն դրանից բացի առկա են նաև այլ պարտքեր՝ 204 մլն դրամ պետական տուրք: Այսինքն ընդհանուր առմամբ պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ 400 մլն դրամ:

Հիշեցնենք, որ մայիսից ԴԱՀԿ-ն անընդհատ համալիրը հանում է աճուրդի, սակայն ոչ մի գնորդ դեռ չի հայտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ