News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն» զարմանում է, թե ինչ է արել իր փեսան՝ Գոռ Առաքելյանը, որ հոկտեմբերի 1-ին երկու նոր մեղադրանք են առաջադրել:

«Գոռը տեռորի՞ստ ա, տեռո՞ր ա արել, մա՞րդ ա սպանել, որ ըսենց մեղադրանքներ են առաջադրում: Ես չեմ հասկանում, թե ինչ ա կատարվում»,- NEWS.am-ի հետ զրույցում բորբոքված ասաց պատգամավորը:

ԲՀԿ-ական պատգամավորը «չի հասկանում», թե ինչու են նման կերպ վարվում քննչական մարմինները, ամեն դեպքում համոզված է, սխալ քննություն է ընթանում: Հարցին՝ հնարավոր է սա քաղաքական պատվեր է, «Յուվեցի Կարոն» դժվարացավ պատասխանել:

Նշենք, որ «Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանին նախապես մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու համար, երեկ ավելացավ եւս երկու մեղադրանք՝ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ