News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Արեւշատ գյուղում նոյեմբերի 27-ին ինքնասպանություն գործած տղամարդը երեք երեխա ուներ, փոքրը՝ 5,5 տարեկան էր, մեծը՝ 5-րդ դասարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւաշատի գյուցապետ Սուսաննա Գեւորգյանը, ով նաեւ դասավանդել է այդ երիտասարդին դպրոցում:

Նա նշեց, որ տղամարդը ամուսնացած է, ունի երեք երեխա: Նա անասնապահ է, գումարի դիմաց պահում է համագյուղացիների անասուններին եւ ցավալի դեպքն էլ հենց արոտավայրում է եղել: Գյուղապետը հայտնեց, որ դեպքի օրը երիտասարդը հեռախոսով թեթեւակի վիճաբանություն է ունեցել կնոջ հետ, բայց մինչ կինը հեռախոսը անջատել է, վազել դաշտ, նրան տեսել է ծառից կախված վիճակում: Սուսաննա Գեւորգյանի փոխանցմամբ՝ երիտասարդը շատ նրբազգաց է, վաղ հասակում կորցրել է հորը, այնուհետեւ՝ մորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էև, որ Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղում երեկ` նոյեմբերի 27-ին  երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրան գտել են Արեւաշատ գյուղի եւ Արարատի մարզի Արբաթ գյուղերի միջնամասով ջրատարի  մոտ` ծառից պարանով կախված:

Նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ինքնասպանություն է: Տղամարդը 34 տարեկան էր, ապրում էր Արեւաշատ գյուղում:  Կատարվածի հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ