News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի մահից հետո աշխարհի ամենածեր միապետն է դարձել։

Սաուդյան Արաբիայի թագավորը, որը վախճանվել է 91 տարեկան հասակում, երկու տարով մեծ էր թագուհուց, որը ապրիլի  21 –ին կդառնա 89 տարեկան։ Նրան հետեւում են Մալայզիայի 87-ամյա թագավոր Աբդուլ Խալիմ Մուաձամ Շահը եւ Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը։

The Telegraph-ը գրում է նաեւ, որ Էլիզաբեթ II-ն այս տարի կարող է գահակալման երկարատեւության ռեկորդ սահմանել: Այն առայժմ պատկանում է Վիկտորյա թագուհուն, որը թագավորել է 63 տարի, յոթ ամիս եւ երեք օր՝ 1837 թ. հունիսի 20-ից մինչեւ 1901 թ. հունվարի 22-ը: Նրան գերազանցելու համար 1952 թ. փետրվարի 6-ին գահին բազմած Էլիզաբեթը պետք է  թագավորի մինչեւ սեպտեմբերի 10-ը, հայտնում է «lenta.ru»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ