News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հնագետները Հայաստանում շուրջ 3300-ամյա վաղեմության երեք սրբավայր են հայտնաբերել: Ըստ «International Business Times»-ի, փորձագետները կարծում են, որ Գեղարոտի բլրի գագաթին գտնվող ամրոցում հայտնաբերված սրբավայրերը ժամանակին իշխողների կողմից օգտագործվել են՝ ապագան կանխատեսելու համար:

Յուրաքանչյուր սրբավայրում առանձին սենյակ կա, որտեղ կավե ավազան է կառուցված՝ լի մոխրով եւ խեցե անոթներով:

Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթը եւ նույն համալսարանի շրջանավարտ Ջեֆրի Լեոնը, որոնք հայտնաբերել են սրբավայրը, կարծում են, որ այդ ժամանակների իշխողներն ու մոգերը, հնարավոր է, որոշ իրեր այրել եւ թրջել են սպիրտի մեջ՝ գուշակության ժամանակ գիտակցությունը մթագնելու համար:

Այդ ժամանակաշրջանի հասարակության եւ ղեկավարության անունն անհայտ է: Հետազոտողներն այդ վայրերում բախտագուշակության երեք տեսակի վկայություններ են հայտնաբերել, այդ թվում՝ կենդանիների այրված ոսկորներով գուշակության:

Ենթադրությունների համաձայն, սրբավայրերն օգտագործվել են շուրջ 100 տարի, մինչեւ ամրոցը ոչնչացվել է, հավանաբար՝ այն իշխող հասարակության հետ միասին: Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունեցել ինչ-որ հակամարտության հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ