Հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի կողմից փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը ձերբակալել են Չեխիայի քաղաքացու: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
Մեզ միայն փոխանցեցին, որ նման դեպք եղել է, որ այդ անձին փոխանցել են ԱԱԾ-ին, նա Չեխիայի քաղաքացի է: Այլ մանրամասներ դեպքի մասին չհայտնեցին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը ձերբակալել են Թուրքիայի կողմից սահմանը խախտած տղամարդու: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էին ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունում՝ նշելով, որ ահազանգը ստացվել է Գյումրիի սահմանապահ ջոկատի տարածքում: Որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է քաղաքացի, որի մոտ առկա է Չեխիա մուտքի արտոնագիր: Ռուսերեն եւ հայերեն սահմանախախտը չի խոսել, ռուս սահմանապահները նրան հանձնել են ԱԱԾ-ին: