News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Կոչի նահանգը հայտնի է ցիտրուսի այգիներով: Ճապոնացիները մեծ սեր են տածում հատկապես յուզուի հանդեպ՝ բուրավետ եւ քաղցր պտուղ, որը շատ նման է նարինջին եւ թուրինջին: Այն լայնորեն օգտագործվում է ճապոնական խոհանոցում, աղանդեր, ըմպելիքներ եւ սոուսներ պատրաստելու համար:

Կոչիի թռչնաբուծական ֆաբրիկաներից մեկը, օգտվելով այդ մրգի հանդեպ համընդհանուր սիրո հանգամանքից, յուզուի բույրով եւ համով հավի ձու է արտադրում: Այդ ձվերի դեղնուցն ու սպիտակուցն ուժեղ ցիտրուսային համ ունեն, իսկ հում ձուն նուրբ եւ թարմացնող համ ունեն:

Ըստ Kedem-ի, ցավոք, ջերմամշակում անցնելուց հետո ձուն կորցնում է համն ու հոտը, այնպես որ ցիտրուսի համով ձուն հարկավոր է միայն հում վիճակում ուտել: Դրանք վաճառվում են Տոկիայի խանութներով՝ 6 հատը 500 իենով (շուրջ 4 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ