News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեպրեսիվ մարդկանց համար դժվար է հաշտվել մերժման հետ: Նյարդաբանների կարծիքով, դա կապված է ուղեղի քիմիական առանձնահատկությունների հետ: Դեպրեսիայի առկայության պարագայում մերժման հետ կապված բացասական ապրումներն ավելի երկար են տեւում:

Ըստ Meddaily-ի, դա պաշտպանիչ մեխանիզմ է. օրգանիզմը փորձում է նվազեցնել սթրեսի եւ ցավի մակարդակը, սակայն հակառակ արդյունք է ստացվում:

Այս բացահայտումն արվել է առցանց-ժամադրությունների մասնակցած կամավորների ուղեղի սքանավորման արդյունքում: Միչիգանի համալսարանից հետազոտության հեղինակ Դեւիդ Հսուի կարծիքով, մերժման ցավագին ընկալման դեպքում դեպրեսիան կարող է երկար ժամանակ ձգվել եւ նույնիսկ վերադառնալ:

Դա հատկապես հաճախ է պատահում, երբ մարդն ապրում է բացասական միջավայրում: Հնարավոր է՝ ուղեղի օփիոիդ համակարգի վրա ճիշտ ազդելու դեպքում մարդը կարող է իրեն ավելի լավ զգալ բացասական սոցիալական փոխազդեցությունից հետո եւ դրական տրամադրություն պահպանել հաճելի շփման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ