News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայից ամուսինները նույն նավով հարյուր շրջագայություն են կատարել: Այս մասին գրում է USA Today-ը: Carnival Sensation նավով Բերնարդ եւ Ջենիս Քեֆերիների վերջին ճամփորդությունն ավարտվել է կիրակի:

«Նրանց դուր է գալիս նավը, անձնակազմը, դա նրանց կյանքի մեծ մասն է»,- ասել են Carnival Cruise Line-ի ներկայացուցիչները:

Ըստ Gazeta-ի, 68-ամյա Ջենիսը խոստովանել է, որ իրեն եւ իր 77-ամյա ամուսնուն դուր են գալիս ընկերության առաջարկած ժամանցային ծրագրերն ու սնունդը, իսկ ամենից շատ ամուսինները սիրում են շփվել անձնակազմի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ ԱՄՆ-ից մի այրի տարեկան 164 հազար դոլարով արդեն 7 տարի ապրում է զբոսաշրջային նավի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ