News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Այն մասին, թե այս կամ այն պահին մարդը բարոյական ինչ ընտրություն է պատրաստվում անել, կարելի է հասկանալ նրա աչքերի դիրքից: Շատ պարզ հետազոտության արդյունքում նման եզրահանգման են եկել Մերսեդեի Կալիֆորնիական համալսարանի մասնագետները:

Կամավորներին առաջարկվել է մոդելավորված իրավիճակը լսել ականջակալներով, ինչից հետո գնահատել են այս կամ այն բարոյական արարքը: Այդ ընթացքում մի քանի տեսախցիկներ հետեւել են փորձի մասնակիցների գլխի, աչքերի, ձեռքերի եւ մարմնի այլ հատվածների դիրքին:

Բացի այդ, ըստ Informing-ի, որոշակի ժամանակահատվածում կամավորների առջեւ տեղադրված էկրաններին երկու արտահայտություն է հայտնվել. «Սպանությունը երբեմն արդարացված է» եւ «Սպանությունը ոչնչով չի կարելի արդարացնել»: Խցիկներն արձանագրել են, թե որ արտահայտությանն են մարդկանց աչքերն ավելի ուշադիր հետեւել:

Հետազոտության էությունը կայացել է նրանում, թե որքանով է մեր ընտրությունը կախված հետեւյալ հանգամանքներից. ինչի մասին մենք հիմա մտածում ենք, թե ինչի այդ պահին ուշադիր հետեւում ենք: Պարզվել է, որ 58% դեպքերում կամավորներն ընտրել են այն տարբերակը, որի վրա կենտրոնացել է նրանց հայացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ