News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ամերիկացիները սկսել են թեյի օգտին հրաժարվել սուրճից: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան Սուրճի ազգային ասոցիացիայի ամենամյա հետազոտությունը: Երկրի բնակիչների 59%-ը հայտարարել է, որ ամեն օր մեկ գավաթ սուրճ է ըմպում, այն դեպքում, երբ 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 61%, իսկ 2013-ին՝ 63%:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն սուրճ օգտագործող աշխարհի խոշորագույն երկրներից է եւ, վերլուծաբանների խոսքով, այդ ըմպելիքը, ամեն դեպքում, շարունակում է գերիշխող մնալ Միացյալ Նահանգներում:

Սակայն ավելի ու ավելի շատ ամերիկացիներ, հատկապես՝ երիտասարդներ, նախընտրում են թեյ խմել: Եթե 1990 թվականին ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ 2 մլրդ դոլարի թեյ է վաճառվել, ապա 2014 թվականին այդ գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը:

Ըստ Gazeta-ի, ԱՄՆ թեյի ասոցիացիայի նախագահ Փիթեր Գոգգին նշել է, որ այդ միտումը նկատվում է հատկապես 16-26 տարեկան ամերիկացիների շրջանում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ