News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

2012 թվականին ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր (International Day of Happiness): Օրվա հիմնադիրների կարծիքով, տոնի նպատակն է ցույց տալ, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է:

Ըստ Calend-ի, հիմնադիրները բոլոր երկրներին կոչ են անում բոլոր ջանքերը ներդնել՝ յուրաքանչյուր մարդու բարեկեցության բարելացման համար: ՄԱԿ-ը բոլոր երկրներին, միջազգային եւ կրոնական կազմակերպություններին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությանն առաջարկում է Երջանկության միջազգային օրը պատշաճ կերպով նշել:

Հետաքրքիր է, որ Երջանկության միջազգային օր հիմնելու մասին առաջարկությամբ հանդես է եկել լեռնային փոքրիկ մի երկիր՝ Բութանը: Համարվում է, որ Բութանի թագավորության բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են: Նրանք չեմպիոններ են Երջանկության ազգային տեսակարար ինդեսքի (Gross National Happiness Index) առումով, որով չափում են քաղաքացիների ազգային բարեկեցության մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ