News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ ծնողներ ցանկանում են իրենց ընտանեկան պատմությունները կիսել ընկերների հետ: Նրանք սոցիալական ցանցերում լուսանկարներ, տեսանյութեր եւ այլ տեղեկություններ են հրապարակում: Միչիգանի համալսարանի գիտնականները կարծում են, որ դա ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ բերում: Դա կարող է երեխաներին զգայական վնաս հասցրել:

Վաղ թե ուշ երեխաները մեծանում են եւ սկսում իրենք օգտվել սոցիալական ցանցերից: Բացի այդ, որոշ փոքրիկների համար ծնողներն իրենք սոցցանցերում էջեր ստեղծում:

Հետազոտողները փորձել են պարզել, թե ինչի է հանգեցնում սոցիալական ցանցերում երեխաների կյանքի մանրամասների հրապարակումը:

Ըստ Meddaily-ի, վերջին հետազոտությունը պարզել է. մինչեւ 4 տարեկան երեխաների ծնողների շուրջ 70%-ը սոցցանցերից օգտվել է՝ այլ ծնողներից խորհուրդ հարցնելու համար: 62% դեպքերում դա օգնել է լուծել խնդիրները:

Ամեն դեպքում, որոշ լուսանկարների կամ տեսանյութերի պատճառով ավելի հասուն տարիքում երեխաներն անհարմար են զգացել, քանի որ դրանք խիստ անձնական են եղել: Այդ պատճառով, հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս հարգել սեփական երեխաների շահերը եւ մյուսների հետ կիսել ոչ բոլոր տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ