News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգլիայի եկեղեցին Քինգսթոն-ափոն-Հալլի եպիսկոպոս է ձեռնադրել 58-ամյա Էլիսոն Ուայթին: Այսպիսով, վերջինը դարձել է Մեծ Բրիտանիայում երկրորդ կին-եպիսկոպոսը: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Էլիսոնն իսկական բարեպաշտ եւ իմաստուն մարդ է: Հրաշալի է, որ նա ընդունել է մեզ հետ միասին Հիսուսի կերպարը Յորքի թեմ հասցնելու՝ Աստծո կանչը»,- ասել է Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենտամուն:

Ուայթն ամուսնացած է Նյուքասլ-ափոն-Թայնի եպիսկոպոսի օգնական Ֆրենկ Ուայթի հետ:

Ըստ Mignews-ի, անցյալ տարեվերջին Սթոքփորթի եպիսկոպոս էր կարգվել Լիբբի Լեյնը՝ դառնալով Անգլիկան եկեղեցու առաջին կին-եպիսկոպոսը: Լեյնի նշանակումը հավանության էր արժանացել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ