News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիստոլի համալսարանի մասնագետները պնդում են, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է կնոջն ավելի գեղեցիկ դարձնել, եթե անգամ նրա ուղեկիցը միանգամայն սթափ վիճակում է:

Գիտնականների խոսքով, ալկոհոլային խմիչքներն այտերը վարդագույն են դարձնում, ինչպես նաեւ թուլացնում են դեմքի մկանները, ինչի արդյունքում դեմքն ավելի գրավիչ է թվում: Միաժամանակ նշվում է, որ նման արդյունք կարելի է ստանալ ալկոհոլի չափավոր օգտագործման դեպքում, օրինակ՝ մեկ գավաթ գինու:

Ըստ Kedem-ի, հետազոտության ընթացքում մասնագետները 40 ուսանողի խնդրել են տարբեր քանակությամբ ալկոհոլային խմիչք խմել, ինչից հետո գիտափորձի սթափ մասնակիցները գնահատել են նրանց գրավչությունը: Մասնագետները կամավորների դեմքը լուսանկարել են երեք անգամ. սթափ վիճակում, մեկ գավաթ գինի ըմպելուց հետո, ինչպես նաեւ ալկոհոլային երկրորդ խմիչքը խմելուց հետո:

Արդյունքները ցույց են տվել, որ մեկ գավաթ գինի խմելուց հետո արված լուսանկարներն ամենից գրավիչն են ճանաչվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ