News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կրթական մակարդակը մարդուն թույլ է տալիս բարձր աշխատավարձի հավակնել, բայց չի կարող նրան երջանիկ դարձնել: Ըստ The Health Site-ի, սոցիալ-տնտեսական գործոնները հաճախ կապում են հոգեկան առողջության հետ, իսկ դա տեսականորեն կապված է բարեկեցության հետ:

Վարվիքի համալսարանի մասնագետները ենթադրում են. եթե կրթությունը կապված է հոգեկան առողջության հետ, ապա լավ կրթությունը պետք է բարենպաստ ազդեցություն ունենա մարդու ինքնազգացողության վրա: Սակայն գործնականում ամեն ինչ այլ կերպ է:

Պարզվում է՝ կրթական մակարդակը մարդկանց չի օգնում ավելի լավ զգալ եւ ավելի լավ գործունեություն ծավալել հանրությունում: Իսկ այս ցուցանիշները շատ կարեւոր են երջանկության զգացողության համար:

Ըստ MedDaily-ի, ավելին, լավ կրթությունը կարող է հանգեցել հոգեկան խնդիրների: Եթե մարդու կրթական մակարդակն ավելի բարձր է, քան դա պահանջում է աշխատանքը, ապա նա անպայման դեպրեսիայի է բախվում: Դա ցույց է տվել 16 հազար մարդու մասնակցությամբ անցկացված գիտափորձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ