News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները պարզել են, որ մարդու բնավորությունն ազդում է նրա ուտելու վրա։ Համաձայն գիտնականների եզրակացությունների՝ էքստրավերտները, նյարդային եւ անկազմակերպ մարդիկ առավել հակված են շատ ուտելու։ Ներ տպավորությունների համար բաց եւ գիտակից մարդիկ շատ ավելի հազվադեպ են սննդակարգում ընդգրկում բարձր կալորիական նախուտեստներ, գրում է RG-ն։

Հետազոտությունները նշում են, որ նյարդային մարդիկ չարաշահում են կալորիական սնունդը, հավանաբար բացասական լիցքերից ազատվելու համար։ էքստրավերտները շատ են ուտում յուղոտ սննունդ եւ շատ են օգտագործում ալկոհոլային խմիչքներ, քանի որ սիրում են խրախճանքներ կազմակերպել։

Նոր տպավորությունների համար բաց մարդիկ շատ են օգտագործում միրգ, բանջարեղեն, աղցաններ եւ որպես կանոն հազվադեպ են միս ուտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ