News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վաղուց գաղտնիք չէ, որ սթրեսի եւ դեպրեսիայի ժամանակ մարդիկ սկսում են ավելի շատ տարբեր համեղ բաներ ուտել: Ամերիկյա գիտնականները պարզել են, որ այդպես են վարվում նաեւ միայնակ մարդիկ:

Բուֆալոյի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրություն են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ մարդու համային հակվածության վրա ազդում են սոցիալական գործոնները, եւ սթրեսային իրավիճակներում կամ միայնակության դեպքում մարդիկ հաճախ մանկությունից ծանոթ կամ նախկինում մտերիմներից կողմից իրենց համար պատրաստված սնունդ են օգտագործում:

Ըստ Informing-ի, այդպիսով մարդիկ իրենց վերադարձնում են այն ժամանակները, երբ միայնակ չեն եղել, այլ հարազատների պաշտպանության ներքո:

Գիտնականները նաեւ հետազոտություն են անցկացրել երեխաների մասնակցությամբ եւ պարզել, որ նման իրավիճակներում նրանք հակված են քաղցրեղեն օգտագործել: Այնպես որ՝ եթե ձեր երեխան չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերում քաղցրավենիքի նկատմամբ, ապա փորձեք հասկանալ նրա խնդիրներն ու օգնության ձեռք մեկնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ