News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բրիտանացի զույգերը համացանցի պատճառով սկսել են ավելի հազվադեպ սեքսով զբաղվել: Ըստ The Independent-ի, այս մասին հայտարարել է Քեմբրիջի համալսարանից պրոֆեսոր Դեւիդ Շպիգելհալթերը:

Մասնագետը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության հետերոսեքսուալ զույգերի մեծ մասը սիրով զբաղվում է ամսական երեք անգամ: 2000 թվականին այս ցուցանիշն ամսական 4 անգամ էր, 1990-ին՝ 5 անգամ: Այս վիճակագրությունը պրոֆեսորը ներկայացրել է իր նոր՝ Sex by Numbers գրքում:

Ըստ Gazeta-ի, BBC Radio 4-ին տված հարցազրույցում Շպիգելհալթերը նշել է, որ այս միտման հստակ պատճառը նշելը դժվար է, սակայն ենթադրություն է հայտնել, որ բջջային սարքավորումների միջոցով աշխարհի հետ մշտական կապը նշանակում է, որ մարդիկ, ամենայն հավանականությամբ, միմյանց ավելի քիչ ժամանակ են հատկացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ