News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի քիմիական գիտությունների քոլեջի մասնագետները բրնձի պատրաստման նոր եղանակ են հորինել, որը թույլ է տալիս մոտ երկու անգամ նվազեցնել օգտագործվող կալորիաները, ինչն էլ նպաստում է քաշի արդյունավետ նվազմանը։ Նման բրնձի մեկ բաժինը պարունակում է ընդամենը 240 կալորիա։

Գիտնականները պարզել են, որ պատրաստման նոր եղանակի շնորհիվ բրնձի մեջ ռեզիստենտային օսլայի պարունակության ավելացումը կարող է նվազեցնել կալորիաների քանակը 50-60 տոկոսով։

Հետազոտողները բրնձի պատրաստման նոր եղանակն ստանալու համար փորձարկել են Շրի Լանկայում աճող բրնձի 38 տեսակ։

Գիտնականները ներկայացնում են այդ մեթոդը. Ղման ջրի մեջ պետք է ավելացնել մեկ թեյի գդալ կոկոսի յուղ, հետո՝ կես բաժամ բրինձ եւ եփել այն 20-25 րոպե։ Եփելուց հետո բրինձը պետք է 12 ժամ թողնել սառնարանում, որի շնորհիվ 10 անգամ ավելանում է ռեզիստենտային օսլայի պարունակությունը, հաղորդում է Kedem-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ