News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 4 անչափահաս երեխաներից հեռանալու համար 1 տարով ազատազրկել է 36-ամյա Արփինե Ա.-ին, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արփինե Ա.-ն, խնամքի տակ ունենալով 4 անչափահաս երեխա, 2014թ. սեպտեմբերից մինչեւ 2015թ. մարտի կեսերն ընկած ժամանակահատվածում, թողել է երեխաներին եւ հեռացել Գ. Հ.-ի հետ: Այս արարքով Արփինեն չի կատարել իր երեխաների դաստիարակության օրենքով նախատեսված իր ծնողական պարտականությունը։

Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Արփինեն երեխաներին թողել է ամուսնու մահից հետո եւ մի քանի ամիս բնակվել Գ.Հ.-ի հետ: Արփինեն իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանն Արփինեին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով` առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել եւ սահմանել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ