News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ը աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։ Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար։ Ավանդաբար այդ օրը դպրոցներում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նվիրված նոր ուսումնական տարվան։ Հատուկ հանդիսությամբ դպրոցներում ընդունում են առաջին դասարանցիների։

Այս տարի Հայաստանի ավելի քան 1450 դպրոցներ  իրենց դռները կբացեն աշակերտների առաջ։ Սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցներում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներ կլինեն։

Նշենք, որ Հայաստանի ՃՈ-ն սեպտեմբերն անցկացնում է «Ուշադրություն. երեխաներ են» կարգախոսով եւ մեծ ուշադրություն է դարձնելու ուսումնական հաստատությունների մոտակայքում գտնվող ճանապարհահատվածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ