News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում հակառակորդի գնդակից սեպտեմբերի 2-ին երեկոյան վիրավորված՝ Կոթի գյուղի երկու բնակիչների վիճակը կայուն է, նրանք գտնվում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ վիրավորվածները մայր ու որդի են, վնասվածքը ստացել են տանը, ժամը 21:00-ի սահմաններում:

Մայրը մոտ 50 տարեկան է, իսկ որդին 20-25:

Նշենք, որ երեկ երեկոյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզում. Հակառակորդը կրակ էր բացել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ