News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարս մոլորակի խառնարաններից մեկը, որտեղ ջրի հետքեր էին հայտնաբերվել, անվանել են Գառնի հայկական գյուղի անունով։

ՆԱՍԱ-ն եւ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը խառնարանն այդպես են կոչել այս տարվա ապրիլի 24-ին հայտնում է «Asbarez»-ը։

Մարսի վրա՝ Գառնիի խառնարանի  լանջերին, պարբերաբար մի քանի հարյուր մետր երկարությամբ մուգ նեղ շերտեր են ի հայտ գալիս, որոնք ենթադրաբար ձեւավորվում են հեղուկ աղի ջրի հոսքերից, հայտնում է ՆԱՍԱ-ի կայքը՝ ներկայացնելով Mars Reconnaissance Orbiter միջմոլորակային բազմաֆունկցիոնալ ավտոմատ կայանից  HiRISE տեսախցիկի ֆիքսած նկարը։

Պատկերը ստեղծելիս կազմվել է տեղանքի եռաչափ համակարգչային մոդելը՝ թվային քարտեզ, որը կազմել են HiRISE խցիկից 2 անգամ ստացված ստերեոսկոպիկ տեղեկության հիման վրա, որից հետո պատկերը դրվել է մոդելի վրա։

2001թ. հունվարին ՆԱՍԱ-ն Գառնիում տիեզերագնացության թանգարան էր բացել եւ Գառնիի ինստիտուտի հետ համատեղ նախագծերի շուրջ փոխըմբռնման մասին  հուշագիր էր ստորագրել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ Մարսի վրա հեղուկ ջրի հետքեր են գտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ