News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի խորհրդարանը խստացրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար սահմանված պատիժը: Նոր կանոնների համաձայն, առաջին անգամ ձերբակալության դեպքում իրավախախտներին խոշոր տուգանք է սպառնում, երկրորդի դեպքում՝ մինչեւ 15 օր ժամկետով բանտարկություն:

Պատգամավորների խոսքով, երկրում մարմնավաճառությունն արմատախիլ անելուն ուղղված նախկին միջոցառումները ցանկալի արդյունք չի տվել: «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական խմբագրության փոխանցմամբ, 2014 թվականի աշնանը Տաջիկստանի ՆԳՆ-ն դիտարկել է ոչ միայն մարմնավաճառներին, այլեւ նրանց հաճախորդներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Տաջիկստանի կառավարությանն առընթեր կանանց հարցերի հանձնաժողովի տվյալներով, երկրում աճում է մարմնավաճառությամբ զբաղվողների թիվը: Հանձնաժողովի ղեկավարությունը դա կապում է կանանց սոցիալ-տնտեսական դրության վատթարացման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ