Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը ԵՄ-ի ՆԳ նախարարների արտակարգ հանդիպում է պահանջում: Այս մասին գրել է Figaro-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳՆ հաղորդագրությունը:

Նախարարի խոսքով, հանդիպումն անհրաժեշտ է՝ ահաբեկչության դեմ պայքարն ուժեղացնելու համար:

Կազնյովի խոսքով, հարկավոր է հանդիպումն անցկացնել նոյեմբերի 20-ին, Բրյուսելում:

«Պայքարը հարկավոր է ուժեղացնել բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ եվրոպական եւ միջազգային»,- ընդգծել է ֆրանսիացի պաշտոնյան: