News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բեռլինի Շպանդաու շրջանում փախստականների ապաստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է գերմանական Welt am Sonntag-ը՝ վկայակոչելով Բեռլինի ոստիկանությանը:

Նոյեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի պատճառները ոստիկանությունը չի նշում: Աղմուկն ու իրարանցումը խուճապ են առաջացրել ապաստանում, շուրջ 500 մարդ դուրս է վազել շենքից եւ ոստիկանների ժամանելուն դրսում սպասել: Պարեկների եւ հրշեջների հետ դեպքի վայր նաեւ թարգմանիչ է ժամանել: «Մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ոստիկանությունը մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով մի քանի արձանագրություն է կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ