Ոստիկանության սպա Լանս Բենջամինը պարեկում էր Լուիզիանա նահանգի Քովինգթոն քաղաքի փողոցները, երբ բաց պատուհանից մեքենա է ներխուժում մի բու, հաղորդում է WVUE հեռուստաալիքը։

Բուն անհայտ պատճառներով ճանկռել եւ կտցել է ոստիկանին, ինչի հետեւանքով նա կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս թռել երթեւեկելի մասից։ Երբ ոստիկանը բացել է դուռը, թռչունը հեռացել է, հաղորդում է Gazeta-ն։

Նշվում է, որ տղամարդն աննշան վնասվածքներ է ստացել եւ բուժզննումից հետո վերադարձել աշխատանքի։

Նրա ղեկավարն ասել է, թե դեպքի մասին ստացված ահազանգը սկզբում չար կատակի տեղ է դրել։