News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դսեղ գյուղում փետրվարի 1-ի երեկոյան  բանակի քեֆի ժամանակ հնչած կրակոցների հետեւանքով ոտքի հրազենային վնասվածք ստացած Վանաձորի 43-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանին վիրահատել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 1-ին, Դսեղում հնչած կրակոցների հետեւանքով սրունքի շրջանում հրազենային վիրավորում ստացած Վանաձորի 43-ամյա բնակչին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, ապա Երեւանից հրավիրված «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել Երեւան:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ին երեկոյան  բանակի քեֆի ժամանակ  ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում կրակոցներ էին հնչել եւ մեկ հոգի վիրավորվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ  112-րդ հոդվածի  1 մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն  ձեռք բերել, պահելը:

Կասկածյալը ձերբակալված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ