News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Օրերս Հայաստանից արտաքսվել են մի քանի «օրենքով գողեր»։ NEWS.am-ի տեղեկություններով նրանց թվում են «Եզդի Ռաֆոն» եւ Լուկա Ալանիձեն, որը հայտնի է որպես «Լուկա Ռուսթավսկի»։

Նշենք, որ «Եզդի Ռաֆոն» հայտնի «հեղինակություն» «Եզդի Ճակոյի» հարազատ եղբայրն է, որին այսօր առավոտյան տեսել են «Զվարթնոց» օդանավակայնում։ «Լուկա Ռուսթավսկին» Հայաստան էր ժամանել վերջերս։

Մեր տեղեկություններով՝ վերջինիս արտաքսելու պատճառը եղել է քրեական իրավիճակի վրա ազդեցության ընդլայնման փորձերը։

Նշենք, որ սա խժդժություններ է առաջացրել քրեական աշխարհում։  Կարծիքներ կան, որ այս «արտագաղթը» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կրիմինալի դեմ հայտարարած պատերազմի շրջանակում է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ այս համատեքստում առաջիկայում Հայաստանը լքողների շարքը համալրվի։

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 30-ին ոստիկանության աշխատակիցները Երեւանի Աբովյան փողոցից բերման էին ենթարկել 35-ամյա Լուկա Ալանիձեին (Լուկա Ռուսթավսի) եւ 31-ամյա Լաշա Աբզիանիձեին, ապա օրեր անց արտաքսել Հայաստանից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ