News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ապրիլի 9-ին վերահուղարկավորել են շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը` նշելով, որ Քյարամին վերահուղարկավորել են, քանի որ նրա հարազատներին է հանձնվել զինծառայողի գլուխը, որն ադրբեջանցիները կտրել էին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիները Քյարամ Սլոյանի գլուխը կտրել են` իմանալով, որ նա ազգությամբ եզդի է, նրա խոսքով, սոցիալական ցանցերում ադրբեջանցիները լուսանկարներ են տարածել` «Անհավատ եզդու գլուխ» մակագրությամբ:

«Նոր լուսանկարներ գտանք, որ ադրբեջանցիները համացանցում էին տեղադրել ու գրել` «անհավատ եզդու գլուխ», տեսահոլովակ էլ կա, բայց լավ չի հասկացվում, թե ինչ են խոսում այդտեղ: Ադրբեջանական կողմը իմացել է, որ հայ տղա չի, այլ եզդի է»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զոհվածների մարմինների որոնման եւ դուրս բերման աշխատանքները կշարունակվեն եւս 2-3 օր: Հայկական կողմին է վերադարձվել ԼՂՀ ՊԲ գլխատված զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխը: Բաբայանի տեղեկացմամբ, ադրբեջանցիները, որոնց թվում նաեւ թուրքական ահաբեկիչներ են եղել, գլուխը տարել են գյուղից գյուղ եւ բղավել, որ սա եզդի ժողովրդի ցեղասպանության շարունակությունն է, եւ որ նույնը կկրկնվի նաեւ քուրդ ժողովրդի հետ, եթե նրանք համարձակվեն հարձակվել թուրք ժողովրդի վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ