News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունից մահացած 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը Երեւանի Մարգարյան փողոցի բնակիչ էր, երկու անչափահաս երեխաների հայր:

«Ժպտերես, բարի, արտակարգ մարդ էր: Հոգատար հայր ու ամուսին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենի բարեկամուհին:

Արմենը ատամնատեխնիկ էր, դեպքի օրը սովորականի պես ընթրել է ընտանիքի հետ ու գնացել աշխատանքի:

«Ինքը սովորաբեր զանգում եւ ասում էր, որ հասել է, լավ է, այս անգամ չի զանգել: Կինը անհանգստացել է, զանգահարել է, չի պատասխանել: Զանգել է գործի տեղ, ասել են չի եկել:  Քիչ հետո աղջիկը ինտերնետում տեսել է, ասել է՝ մամ ավտոբուս է պայթել: Ու կինը իրան կորցրած գնացել է անմիջապես հիվանդանոց,  ասել են նման անուն ազգանունով մարդ չկա: Հետո ընկերներին է զանգել,  տարբեր հիվանդանոցներում փնտրել են, չեն գտել, մինչև որ ընկերներից մեկը գնացել է, ոտքի սպիից ճանաչել նրան»,- պատմեց նա:

Նշենք, որ այսօր տեղի կունենա Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուս էր պայթել: Կա 2 զոհ եւ 8 տուժած:

Նախնական տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որի բաժանորդի ինքնությունը պարզվել է: 55-ամյա Ռուբեն Բալյանը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ: Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ