News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին, կրկին բողոքի ակցիաիրականացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Աշոտ Գալստյանը:

Աղավնաձորցիները փակել են գյուղապետարանի, դպրոցի ու մանկապարտեզի մուտքերը: Նրանք պահանջում են մարել դեռ նախորդ տարի մթերած խաղողի դիմաց կուտակված պարտքը:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին աղավնաձորցիները հանդիպել էին Եղեգնաձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, ոն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում այսօրվանից փակ են դպրոցն ու մանկապարտեզը: Այսկերպ գյուղացիները բողոքում են դեռ նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գումար չստանալու դեմ:

Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ չեն պատրաստվում բացել հիմնարկները, քանի դեռ գումարի խնդիրը լուծված չէ: Նրա խոսքով,  ոչ մարզպետարանից, ոչ կառավարությունից ոչ մի պատասխան իրենց չեն տվել, թեեւ սեպտեմբերի սկզբին խոստացել էին, որ մինչեւ ամսի 15-ը խնդիրը կլուծվի:

Գյուղացիները արմատական են տրամադրված եւ հայտարարում են, որ երեխաներին դպրոց ու մանկապարտեզ չեն տանելու այնքան ժամանակ, մինչեւ իրենց գումարը վճարեն: «Մենք սեպտեմբերի 1-ին հավատացինք խոստմանը եւ 15 օր սպասեցինք, բայց հիմա էլի խնդիրը մնում է չլուծված»,-ասացին նրանք:

Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը: Ընդ որում, 15 օրում խնդիրը լուծելու խոստումը տվել էր անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէն ուղարկել դպրոց:

Տպել
Ամենաշատ