2010թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 9,1 տոկոս: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության այսօր` հոկտեմբերի 29-ին հրապարակած տեղեկատվությունում։ 2009 թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 5,8 տոկոս։

Փաստորեն՝ տասերկուամյա կտրվածքով գնաճը գտնվում է իր առավելագույն բարձր մակարդակի վրա` վերջին 4 տարիների ընթացքում։

Հիշեցնենք, որ պետական բյուջեի մասին օրենքով Կենտրոնական բանկին հանձնարարվել էր գնաճը պահել 4+-1,5 տոկոս միջակայքում։

2010թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 1.6 տոկոս գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձու, միրգ, կաթնամթերք, հացամթերք ապրանքախմբերի համապատասխանաբար 20.9, 10.9, 3.9 եւ 2.6 տոկոս գնաճերը: