News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայուհու եւ թուրքի սերը վերջապես ավարտվեց ամուսնությամբ  6 տարի սպասելուց հետո:

Այս մասին հաղորդում է թուրքական «Today’s Zaman» պարբերականը: Հայուհի Հերմինե Դալմազյանը Մուհամեդ Ալիի Շիմշեքին հանդիպել է 6 տարի առաջ, երբ այցելել է Տրապիզոնի Օֆ թաղամասը, որպեսզի տեսնի իր քրոջը:

Դրանից անմիջապես հետո Շիմշեքը նրան ամուսնության առաջարկ է արել, եւ նա համաձայնել է: Այնուամենայնիվ, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով նրանք չեն կարողացել ամուսնանալ վեց տարի: 

Սակայն տեղի ղեկավարի մի քանի տարվա ջանքերը վերջապես արդյունք են տվել, եւ վերջերս կայացել է զույգի ամուսնության հանդիսությունը:

Շիմշեքն արդեն մեկ անգամ ամուսնացած է եղել, սակայն նրա կինը վեց տարի առաջ մահացել է ջրհեղեղի պատճառով: Նա չորս երեխա ունի առաջին ամուսնությունից: Այդ նույն տարում Շիմշեքը հանդիպել է Դալմազյանին: Վերջինս այնուհետեւ տեղափոխվել է Շիմշեքի բնակարան, որտեղ ապրել է նրա չորս երեխաների եւ հիվանդ մոր հետ: Հերմինեն ընդունել է իսլամ եւ ստացել Այշե անունը: Չնայծ բոլոր դժվարություններին, Դալմազյանը չի լքել Շիմշեքի ընտանիքը, ընդհակառակը`երկու զավակ է պարգեւել` Ֆաթմա եւ Մուհամեդ անուններով:

Առաջին ամուսնության չորս զավակներն ասել են, որ իրենց հայ մայրիկն իրենց նկատմամբ շատ հոգատար է եւ նրանք սիրում են նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ