News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մայրաքաղաքի անվանումը Google Maps ծառայությունում ադրբեջանցիները փորձում են փոփոխության ենթարկել՝ Երեւանը փոխարինելով Էրիվանով։ Դա նրանց հաջողվել է մոտ երկու շաբաթ առաջ, եւ այժմ այն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում:
Ընդամենը երկու շաբաթ առաջ Google որոնողական համակարգի քարտեզում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի (անգ. Yerevan) անունը գրված է Erivan թուրքական տարբերակով։

Ըստ GTUG (Google Technology User Group)-ի հայաստանյան խմբի մոդերատոր Վարդան Գրիգորյանի՝ «Քարտեզային պատերազմը» երկար պատմություն ունի։ Ադրբեջանցիներին մի քանի անգամ հաջողվել է փոփոխության ենթարկել իսկական անվանումը, որովհետեւ Google Maps ծառայությունը սոցիալական հարցումների հիմունքներով, այսինքն՝ Google-ում գրանցված մարդիկ կարող են քարտեզի անվան փոփոխության հարցում ուղարկել մոդերատորին։ «Ադրբեջանցի քարտեզ նկարողները սարքում են Erivan, մերոնք նորից ջնջում են եւ այն դարձնում Yerevan»,- NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով`արդեն հարցումներ են ուղարկվել, սխալ ինֆորմացիան ջնջելու համար եւ երբ այն հաստատվի, կլինի նորից ճիշտ տարբերակը:
Նշենք, որ Google-ի քարտեզում փոփոխություն կարող է կատարել ցանկացած ոք, պարզապես անհրաժեշտ է, որպեսզի փոփոխությունը հաստատի գլխավոր մոդերատորը: Իսկ այդ գործընթացին կարող է նպաստել մեծ թվով մարդկանց փոփոխության հաստատումը: Օրինակ` սոցիալական ցանցերով տեղեկացնել եւ մեծ թվով մադկանց ուղղել դեպի փոփոխության հաստատման էջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ